Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Քոչարյանը փակում է «աջակիցների» գրասենյակները․ infoport.am

Ռոբերտ Քոչարյանը փակում է «աջակիցների» գրասենյակները․ infoport.am
Քաղաքականություն
18:07, 07 июль 2021
Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններից հետո «Հայաստան» դաշինքի ղեկավար, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փակում է «աջակիցների» գրասենյակները, որոնք գործում էին դեռևս 2018 թվականից, երբ երկրորդ նախագահի նկատմամբ սկսվեց քրեական հետապնդում:

Ընտրություններից անմիջապես հետո փակման «գույժը» ստացան մարզային գրասենյակների աշխատակիցները, իսկ արդեն վերջին երկու օրվա ընթացքում այդ մասին ասվել է նաև մայրաքաղաքի գրասենյակի աշխատակիցներին:

Ճիշտ է նրանց չեն ասել, որ գրասենյակները փակվում են հիմնովին, այլ դեռևս երկու ամսով` հետագայում հնարավոր համարելով համագործակցությունը այլ ֆորմատներով: Ինչևիցե, աշխատակիցներին չեն վճարել հարկադիր պարապուրդի կամ արձակուրդային գումարներ, նույնիսկ վաղօրոք չեն զգուշացրել, որ իրենց համար փնտրեն նոր աշխատանք: Աջակիցները անգամ չգիտեն, արդյոք սեպտեմբեր ամսին նրանց նորից կկանչեն աշխատանքի, թե դա զուտ խոստում է, որպեսզի իրենք աղմուկ չբարձրացնեն:

Ինչպես InfoPort.am-ին հայտնեց «Հայաստան» դաշինքի իր աղբյուրը, ներկայումս աջակիցներից ոմանք փորձում են հանդիպել Քոչարյանի ընտանիքի անդամների հետ, որպեսզի պարզեն իրենց հետագա ճակատագիրը:

Ոմանք էլ, չսպասելով ղեկավարության կողմից տրված սեպտեմբերյան խոստումներին, գերադասում են արդեն այսօր իրենց համար նոր աշխատանք փնտրել` հայտարարություններ տեղադրելով տարբեր սոցիալական ցանցերում:

Բայց ինչպես նրանցից ոմանք անկեղծացան InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում, դա այդքան էլ դյուրին բան չէ, շատերին դեմքով ճանաչում են բողոքի ակցիաներից և գործատուները ուղղակի իրենց դռները փակում են նրանց առջև:

Աղբյուր՝ infoport.am