Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դեսպան Բաբախանյանն իր հավատարմագրերն է հանձնել Հնդկաստանի Հանրապետության նախագահին

Դեսպան Բաբախանյանն իր հավատարմագրերն է  հանձնել Հնդկաստանի Հանրապետության նախագահին
Քաղաքականություն
20:00, 07 июль 2021
Հուլիսի 6-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի ունեցավ Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Յուրի Բաբախանյանի հավատարմագրերի հանձնումը նախագահ Շրի Ռամ Նաթ Կովինդին (Shri Ram Nath Kovind).տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Դեսպան Բաբախանյանն իր ելույթի ընթացքում նշեց, որ Հայաստանի անկախությունից ի վեր երկու բարեկամ ժողովուրդների միջև հազարամյակների պատմություն ունեցող ավանդական ջերմ կապերը նոր լիցք են ստացել և հայ-հնդկական համագործակցության շրջանակն ընդլայնվում է։ Դեսպանը հավելեց, որ երկկողմ գործակցության ընթացքում, մինչ օրս, բազմաթիվ ձեռքբերումներ են արձանագրվել, մասնավորապես՝ կրթության, առողջապահության, մշակույթի և ռազմատեխնիկական համագործակցության բնագավառներում, սակայն դեռ շատ անելիքներ կան։

Իր հերթին, Հնդկաստանի նախագահը վստահեցրեց, որ հնդկական կողմը կանի առավելագույնը հնագույն ժամանակներից հաստատված երկկողմ ջերմ կապերն ամրապնդելու և խորացնելու համար։ Նախագահ Կովինդը հատուկ շնորհակալություն հայտնեց Հայաստանին՝ հնդիկ ուսանողներին ընդունելու և վերջիններիս որակյալ կրթություն տալու համար։