Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մենք ուզում ենք, որ Լաչինի միջանցքն անհապաղ բացվի. մենք դա հստակ ենք ասել». Մեթյու Միլլերը՝ ԱՄՆ կարճաժամկետ և երկարաժամկետ առաջնահերթությունների մասին

«Մենք ուզում ենք, որ Լաչինի միջանցքն անհապաղ բացվի. մենք դա հստակ ենք ասել». Մեթյու Միլլերը՝ ԱՄՆ կարճաժամկետ և երկարաժամկետ առաջնահերթությունների մասին
Քաղաքականություն
11:15, 15 сентябрь 2023
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը կրկին անդրադարձել է Հարավային Կովկասի զարգացումներին և ընդգծել, որ ԱՄՆ-ի երկարաժամկետ առաջնահերթությունն է «որքան հնարավոր է շուտ հասնել ընդհանուր խնդրի խաղաղ կարգավորման»։

Անդրադառնալով ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդականի Երևան այցին՝ նա նշել է, որ Լուիս Բոնոն շարունակում է զբաղվել Լաչինի միջանցքի վերաբացման հարցով, ինչը Վաշինգտոնի «կարճաժամկետ առաջնահերթությունն է»:

Միլլերը հավելել է. «Մենք ուզում ենք, որ Լաչինի միջանցքն անհապաղ բացվի։ Մենք դա հստակ ենք ասել։ Պետքարտուղար Բլինքենը համագործակցել է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարների հետ՝ հստակեցնելու, որ մենք ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքն անհապաղ բացվի՝ Լեռնային Ղարաբաղում իսկապես սարսափելի հումանիտար իրավիճակը լուծելու համար»։