Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մի քանի օրից ծանրամարտիկների ծանրաձողերը կլինեն Հայաստանում

Մի քանի օրից ծանրամարտիկների ծանրաձողերը կլինեն Հայաստանում
Քաղաքականություն
12:25, 08 июль 2021
Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ներկայացրեց նախորդ նիստին ծանրաձողերի հետ կապված հարցի քննարկման արդյունքները։

«Ծանրաձողերը երկու օրից, ամենուշը՝ կիրակի, կլինեն ՀՀ-ում, և  մեր մարզիկները կսկսեն գործածել։ Ճանապարհի մեծ մասն անցել են, արդեն ճանապարհին են»,- ասաց Վահրամ Դումանյանը։

Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստին, երբ քննարկվում էր ծանրամարտի ֆեդերացիային ծանրաձողեր տրամադրելու հարցը, վարչապետը տեղեկացել էր, որ նախագծում նշված է, որ դրանց թիվը 7 է, մինչդեռ ինքը դեռևս ապրիլի վերջին ծանրամարտիկների հետ հանդիպմանը խոստացել էր, որ նրանց կտրամադրվեն 20 հատ ծանրաձողեր, սակայն դրանք դեռևս չեն հասել հասցեատիրոջը։ Այդ ամենն իմանալով՝ վարչապետը խիստ նկատողություն արեց կառավարության անդամներին և բոլոր պաշտոնյաներին՝ ասելով, որ երբ ինքը բան է հանձնարարում, ապա դրանք պետք է սկսեն կատարվել հենց հանձնարարման պահից։