Աշխատանքներ են տարվում ԼՂ-ի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ

Քաղաքականություն
Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել, որի մեջ նշվում է, որ աշխատանքներ են տարվում Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ:
«Միջնորդներն աշխատանք են տանում Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ՝ հանրապետությունում լարված հումանիտար և անվտանգային իրավիճակը թոթափելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նույն հաղորդագրության մեջ նաև տեղեկացվում է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները համաձայնություն են
տվել Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով համաժամանակյա հումանիտար բեռնափոխադրումներ իրականացնելու առաջարկին։