Եթե Ռուսաստանը մեզ մեղադրում է՝ ասելով, թե դուք եք մեղավոր, որ իմ պատասխանատվության գոտին ռմբակոծում են, դա նշանակում է՝ ռուս-թուրքական համաձայնություն. Ստյոպա Սաֆարյան

Քաղաքականություն
Ստեփանակերտի բնակիչները հայտնում են քաղաքի հրետակոծության մասին: Սոցցանցերում հայտնվել են տեսանյութեր, որոնցում հեռվից լսվում են ռմբակոծության և պայթյունների ձայներ։ Քաղաքում հնչում է օդային տագնապ։
Մինչդեռ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է «տեղային հակաահաբեկչական միջոցառումների մեկնարկի մասին»։ Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պնդում է, որ իրենք հարվածներ են հասցնում բարձր ճշգրտության զենքերի կիրառմամբ «առաջնագծում և խորքում՝ շարքից հանելով հայկական զինված ուժերի կազմավորումների դիրքերը, նրանց կրակակետերը, ինչպես նաև ռազմական միջոցներն ու ռազմական նշանակության օբյեկտները»։
Այս առնչությամբ Civic.am-ը զրուցեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ։
Նա նշեց, որ այս իրավիճակում պետք է ուղղակի դիմել միջազգային կառույցներին և ոտքի հանել։
«Լուծումներից մեկը Հայաստանի պատերազմի մեջ մտնելն է, որի հետևանքները պետք է գնահատվեն, որովհետև բացառված չէ, որ հաշվարկը հենց դա էլ լինի, բայց մոբիլիզացիան կարծես թե մի փոքր ավելին է, քան Արցախի սահմանագծով մեկ։ Եվ ընդհանրապես վերջին մի քանի ամիսներին նկատելի է, որ Ադրբեջանն առիթ է փնտրում, որ Հայաստանը տա։ Մեկ հայտարարում էր, թե բանակցություններում կառուցողական չի, մեկ հայտարարում էր, թե իր քայլերով չի նպաստում իրավիճակի կայունացմանը՝ ակնարկելով, որ Երևանը պիտի դրդի Ստեփանակերտին ինտեգրվել իր հետ, և այլն։ Ադրբեջանն անընդհատ մեղադրանքներ է հղել, Հայաստանը խուսափել է ուղիղ տալ այդ առիթը և պատրվակը, որ նա ռազմական գործողությունների դիմի։ Հիմա ակնհայտորեն չունենալով որևէ պատրվակ՝ կեղծ միջադեպեր են օգտագործում, իբրև թե ական է դրվել, և Ստեփանակերտի բարբարոսական թիրախավորումը անվանել են որպես հակատեռորիստական ակցիա, բայց իրենց քայլերը տեսանելի են՝ ուզում են Ստեփանակերտ մտնել։ Դա ուզում էին անել Կարմիր խաչի համազգեստների տակ, այսպես ասած՝ ցուցարարներ բերելով և այլ պահանջներ ներկայացնելով»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։
Քաղաքագետը չի բացառում, որ Ալիևի պատրվակներից մեկն այն լինի, որ Հայաստանը ստիպված լինի Զինված ուժերով միջամտել՝ ցեղասպանությունը կանխելու համար, և դա օգտագործի որպես պատրվակ ավելի լայնամասշտաբ գործողությունների դիմելու համար, որովհետև Իրանը կամ որևէ երկիր պատահաբար չի զգուշացնում պատերազմի անթույլատրելիության և սահմանների անփոփոխելիության մասին։ Ըստ քաղաքագետի՝ սա նշանակում է, որ տարածաշրջանում կա լայնամասշտաբ պատերազմի վտանգ, և դրա մասին ահազանգ էին հնչեցնում շատ միջազգային կազմակերպություններ և դիտորդներ, որոնք հետևում էին ադրբեջանական ԶՈՒ տեխնիկայի զորաշարժին։
«Անգամ Իլհամ Ալիևի նախկին խորհրդականը զգուշացրել էր, որ սեպտեմբերի 20-ից հետո լոկալ մասշտաբի ինչ-որ բան կլինի՝ հիմնական լայնամասշտաբ պատերազմի սցենարի կանխատեսում անելով հաջորդ տարվա համար։ Եվ ակնհայտ է, որ այդ ամեն ինչն օդից վերցրած չէր»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։
Խոսելով նաև ռուս խաղաղապահների չմիջամտելու և լռություն պահպանելու մասին՝ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ սա ուղղակի անպատկերացնելի բան է, սա մղձավանջ է, և հերթական անգամ մենք ազգովին վայելում ենք մեր կայացրած սխալ որոշման հետևանքները։
«Որովհետև 2020 թվականին, եթե անգամ այդ ծանր գնից հետո պիտի կանգնեցվեր պատերազմը, ապա ամենևին ոչ ռուսական պայմաններին համաձայնելու գնով, որովհետև դժվար չէր կանխատեսել, թե ինչ է լինելու։ Թող որևէ մեղք Հայաստանի կամ Արցախի գրպանը չգցի Ռուսաստանը, Ռուսաստանի ղեկավարությունը, թե իբր այս ամեն ինչը տեղի է ունենում Պրահայի ու չգիտեմ ինչի հետևանքով։ Այս ամեն ինչի պատճառն այն է, որ մենք 2020 թվականին պիտի լրջագույն ջանքեր գործադրեինք պատերազմը միջազգային խաղաղապահների տեղակայմամբ գոնե ավարտելու տեսքով»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։
Ի հավելումն նա նշեց, թե ինչպես կարող է Ադրբեջանը ռմբակոծել ռուսական պատասխանատվության գոտին։
«Վարչապետը շատ մեղմ ձևակերպեց, ասաց՝ դե կարող է չեն կարողանում, կարող է ուզում են՝ չեն կարողանում, կարող է՝ չեն ուզում. չէ, հստակ է, որովհետև եթե ուզենա պաշտպանել և չկարողանա, ինքը կգա Հայաստանին կասի՝ գիտեք, ուզում եմ, բայց չեմ կարողանում պաշտպանել, եկեք մի հատ ուրիշ լուծում մտածենք։ Եթե դրա փոխարեն ինքը շուռ է գալիս ու մեզ մեղադրում է, ասում է՝ դուք եք մեղավոր, որ սենց է եղել, որ իմ պատասխանատվության գոտին ռմբակոծում են, դա նշանակում է՝ ռուս-թուրքական համաձայնություն»,- եզրափակեց քաղաքագետը:
Լիլիթ Թադևոսյան