Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ռուս խաղաղապահների անվտանգությունը Ղարաբաղում կապահովեն բոլոր կողմերը». ՌԴ ԱԳՆ-ն դիմել է Հայաստանին և Ադրբեջանին

«Ռուս խաղաղապահների անվտանգությունը Ղարաբաղում կապահովեն բոլոր կողմերը». ՌԴ ԱԳՆ-ն դիմել է Հայաստանին և Ադրբեջանին
Քաղաքականություն
16:05, 19 сентябрь 2023
Ռուսաստանի Դաշնությունը խորապես անհանգստացած է Ղարաբաղում իրավիճակի կտրուկ սրմամբ: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Մարիա Զախարովան կողմերին կոչ է արել հասնել դիվանագիտական կարգավորման։ 

Նա նշել է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է կատարել իր պարտականությունները՝ հաշվի առնելով Ղարաբաղում տիրող իրավիճակը. «Ռուսաստանը հանդես է գալիս այն դիրքորոշմամբ, որի համաձայն՝ ռուս խաղաղապահների անվտանգությունը Ղարաբաղում կապահովեն բոլոր կողմերը»: