Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գործակալական ցանցի հավաքը սկսեց գլխավորել քոչարյանական նախկին պատգամավոր, «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը․ «Ես պատրաստ եմ ստանձնել այդ պատասխանատվությունը»

Գործակալական ցանցի հավաքը սկսեց գլխավորել քոչարյանական նախկին պատգամավոր, «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը․ «Ես պատրաստ եմ ստանձնել այդ պատասխանատվությունը»
Քաղաքականություն
18:55, 19 сентябрь 2023
«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը նույնպես միացել է Կառավարության դիմաց ցուցարարներին` կոչ անելով 3 ժամվա ընթացքում գալ հրապարակ և կյանքի կոչել իշխանափոխության ճանապարհային քարտեզը։

«Եթե դուք պատրաստ եք այս իրավիճակի փոփոխության անձնական պատասխանատվությունը դնել անձամբ իմ վրա, ես պատրաստ եմ ստանձնել այդ պատասխանատվությունը»,-այս մասին հրապարակում հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։

Նրա հայտարարությանը հավաքված քաղաքացիները դրական արձագանքեցին։