Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի հետ մեր համատեղ զորավարժությունները հասել են մարտավարական մակարդակում նոր հարաբերություններ կառուցելու մեր նպատակին և կավարտվեն պլանավորված ժամանակին․ Պենտագոն

Հայաստանի հետ մեր համատեղ զորավարժությունները հասել են մարտավարական մակարդակում նոր հարաբերություններ կառուցելու մեր նպատակին և կավարտվեն պլանավորված ժամանակին․ Պենտագոն
Քաղաքականություն
19:11, 19 сентябрь 2023
ԱՄՆ-ը կշարունակի Հայաստանի հետ համատեղ զորավարժությունները և կավարտի դրանք, ինչպես նախատեսված է, և չի հավատում, որ դրանց մասնակցող ամերիկացի զինվորներին որևէ բան սպառնում է, ասել է Պենտագոնը․ գրում է ՌԻԱ Նովոստին։

«Հայաստանի հետ մեր համատեղ զորավարժությունները հասել են մարտավարական մակարդակում նոր հարաբերություններ կառուցելու և խաղաղապահ գործողությունների փոխգործունակության բարձրացման իր նպատակներին, և կավարտվեն վաղը, ինչպես պլանավորված էր», - ՌԻԱ Նովոստիին ասել են ԱՄՆ ռազմական գերատեսչությունում:

Պենտագոնը պարզաբանել է, որ զորավարժություններին մասնակցող իր անձնակազմի համար ռիսկեր չի տեսնում։