Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ-ն Տաջիկստանում կոլեկտիվ անվտանգության ուժեր ներգրավելու անհրաժեշտություն չի տեսնում

ՀԱՊԿ-ն Տաջիկստանում կոլեկտիվ անվտանգության ուժեր ներգրավելու անհրաժեշտություն չի տեսնում
Քաղաքականություն
20:47, 08 июль 2021

Տաջիկստանը տեխնիկական օգնության կարիք ունի, բայց Աֆղանստանի հետ սահմանը պահպանելու համար ՀԱՊԿ հավաքական ուժերի ներգրավման անհրաժեշտություն չկա: ТАСС- ի փոխանցմամբ ՝ այս մասին RT- ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը:


«Մենք այստեղ ուսումնասիրել և հաղորդակցվել ենք ուժային կառույցների ղեկավարների, բարձրաստիճան պաշտոնյաներ հետ և եկել ենք այն եզրահանգման, որ, համենայնդեպս, տվյալ պահին  ՀԱՊԿ անդամ երկրների հավաքական ուժերի ներգրավման անհրաժեշտություն չկա», - ասել է նա:




Սիդոորովի խոսքով՝ Տաջիկստանը վստահորեն պահպանում է Աֆղանստանի հետ սահմանը: