Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրայր Թովմասյանին ու Դավիթ Հարությունյանին կարելի էր, իսկ մեզ՝ ո՞չ. փոխնախարարը՝ ՍԴ-ում ՔՊ ներկայացուցիչ լինելու մասին. ՀԺ

Հրայր Թովմասյանին ու Դավիթ Հարությունյանին կարելի էր, իսկ մեզ՝ ո՞չ. փոխնախարարը՝ ՍԴ-ում ՔՊ ներկայացուցիչ լինելու մասին. ՀԺ
Քաղաքականություն
21:37, 08 июль 2021
Արդարադատության փոխնախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանն այսօր օրվա երկրորդ կեսին Սահմանադրական դատարան է ներկայացրել իրենց դիրքորոշումը՝ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ ներկայացված դիմումների մասին:

Վաղը ՍԴ-ում նախատեսված է «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների եւ «Զարթոնք» ու «Հայոց Հայրենիք» կուսակցությունների դիմումների հիման վրա միավորված գործով առաջին նիստը, եւ Սուրեն Գրիգորյանը, արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանը դատարանում կներկայացնեն գործով 3-րդ անձ ներգրավված ՔՊ դիրքորոշումները: 

«Հայկական ժամանակը» մի քանի հարց ուղղեց Սուրեն Գրիգորյանին.

- Պարոն Գրիգորյան, ինչո՞ւ «Քաղաքացիական պայմանագիրը» որոշեց ներգրավվել Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների բողոքարկման գործով որպես 3-րդ անձ: Ընտրությունների արդյունքները արձանագրել է ԿԸՀ-ն եւ ներկայացված դիմումն էլ, ըստ էության ԿԸՀ դեմ է:

- «Քաղաքացիական պայմանագրի» ներգրավումը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի համապատասխան մասով նախատեսվում է, որ այն ուժերը, ում շահերը կարող է շոշափվել, որոնց շահերի վրա կայացված որոշումը տեսականորեն անգամ կարող է ազդեցություն ունենալ, կարող են ներգրավվել գործին: Հիմա քանի որ երկու կուսակցության եւ երկու դաշինքի կողմից ՍԴ-ում վիճարկվում է ԿԸՀ որոշումը եւ  իրենք խնդրում են այդ որոշումը անվավեր ճանաչել (այսինքն ըստ էության ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել, իսկ ընտրությունների արդյունքներով ՔՊ-ն այնքան մանդատ է ստացել, որ կարողանա միայնակ ձեւավորել կառավարություն եւ կազմել մեծամասնություն ԱԺ-ում), բնական է որ կուսակցության շահերը կարող են շոշափվել: Այդ հանգամանքները հաշվի առնելով  ՔՊ-ն դիմել է Սահմանադրական դատարանին, Սահմանադրական դատարանն էլ ըստ էության համաձայնելով այս փաստարկներին՝ ՔՊ-ին ներգրավել է որպես երրորդ անձ: «Քաղաքացիական պայմանագրին» ներկայացնելու լիազորագիր ստացել է պարոն Բադասյանը, ստացել եմ ես եւ այսօր ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի կողմից նման լիազորագիր է տրվել նաեւ Վահագն Հովակիմյանին: «Սահամանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի համաձայն  գործին մասնակցող անձը կարող է ունենալ մինչեւ 3 ներկայացուցիչ:

- Վարչապետի պաշտոնակատարի որոշումից տեղեկանում ենք, որ պարոն Բադասյանը արձակուրդում կլինի վաղվանից մինչեւ հուլիսի 13-ը: Կարծում եք մինչեւ ամսի 13-ը ՍԴ-ն կավարտի՞ գործի քննությունը:

- Իրականում դիմումները ներկայացնելու պահից սկսած 15 օրյա ժամկետում պետք է քննվի գործը: Դիմումները ներկայացվել են հուլիսի 2-ին, ըստ այդմ 15-օրյա ժամկետը լրանում է հուլիսի 17-ին՝ շաբաթ օրը: Այդ ժամկետում պետք է Սահմանադրական դատարանը որոշում կայացնի: Առաջին նիստը նախատեսված է վաղը, բայց հաշվի առնելով փաստաթղթերի այն ծավալը, դիմումատուների թիվը, որոնք բոլորն էլ  պետք է հնարավորություն ունենան պատշաճ դիրքորոշում արտահայտելու (նաեւ  հավանաբար տեղյակ եք, որ հարակից պատասխանողներ են ներգրավված ոստիկանությունը, դատախազությունը), ողջամիտ կանխատեսում ենք անում, որ հնարավոր է գործը զուտ ամսի 9-ի նիստով չավարտվի եւ դատարանը չհեռանա խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, այլ կարող է ավելի երկար ձգվել: Հավանաբար նշվածով պայմանավորված պարոն Բադասյանը մի քիչ ավելի երկար ժամանակով է արձակուրդ վերցրել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: