Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խորհրդարանական ընդդիմութունը ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմում հոկտեմբերին կմեկնի Ստրասբուրգ

Խորհրդարանական ընդդիմութունը ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմում հոկտեմբերին կմեկնի Ստրասբուրգ
Քաղաքականություն
18:21, 20 сентябрь 2023
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրւթյամբ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2023 թվականի հոկտեմբերի 8-14-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն  ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը,  ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամներ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը (հոկտեմբերի 7-14-ը), Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը,  Հռիփսիմե Գրիգորյանը։ Այս մասին Civic.am-ը տեղեկացավ ԱԺ պաշտոնական կայքից:

Ընդդիմությունից պատվիրակության կազմում կմեկնեն «Հայաստան» խմբակցությունից Արմեն Գևորգյանը, Արմեն Ռուստամյանը, «Պատիվ ունեմ»-ից՝ Հայկ Մամիջանյանը,  ինչպես նաև պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման բաժնի պետ Կարինե Շիմշիրյանը։