Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի մասին

Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի մասին
Քաղաքականություն
15:53, 21 сентябрь 2023
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է հինգ հիմնական կետերից, որոնք պայմանավորված են միջազգային օրենսդրությամբ»,- իր Telegran-ալիքում գրել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների հարցերով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը և հավելել, որ այդ փաստաթղթի ամենակարևոր կետերից մեկը երկու պետությունների փոխադարձ հարգանքն է, և որ երկու կողմերն էլ հաստատել են իրենց հավատարմությունը այդ սկզբունքին: 

«Համաձայնագրի նախագիծը նախատեսում է երկու երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչում՝ ի հավելումն պետությունների միջև սահմանների հարգում, ինչպես նաև հռչակում է, որ կողմերը միմյանց ներքին գործերին չեն միջամտելու»,- գրել է նա:

Ամիրբեկովը նշել է, որ ադրբեջանական կողմն արդեն հայերին է տրամադրել խաղաղության պայմանագրի սևագիր տեքստը և այժմ սպասում է պատասխանի. «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածքից հայերի հայրենադարձությանը, ապա դա այն սկզբունքը չէ, որի վրա հիմնված է այս համաձայնագիրը, քանի որ այդ հարցը ներքին խնդիր է»: