ՀՀ «ոխերիմ դաշնակիցը» մտադիր է ՀՀ-ում խաղարկել 2022-ի «ղազախական ձմեռն» ու «մայդանային տեխնոլոգիաներով» հեղաշրջում իրականացնել

Քաղաքականություն
Այլևս ապացուցված է, որ Հայաստանն իր դեմոկրատական ինստիտուտներով հայտնվել է հիբրիդային պատերազմի թիրախում, և տեսանելի են այդ պատերազմը բացահայտ կերպով վարող սուբյեկտներն ու նրանց կիրառած գործիքակազը։ Ավելին՝ պատերազմի շահառուներից մեկը ոչ դես, ոչ դեն՝ ՀՀ ռազմավարական դաշնակիցն է՝ ի դեմս ՌԴ-ի, ավելին՝ այդ մասին անոնսվել է նույն այդ դաշնակից երկրի պետական բարձրաստիճան պաշտոնյայի՝ ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի շուրթերով՝ «գուշակեք, թե ինչ ճակատագիր է սպասվում նրան (Փաշինյանին-խմբ.)» սպառնալիքով։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ի դեմ իրականացվող ասիմետրիկ, նույնն է թե՝ հիբրիդային պատերազմի մասին ահազանգել է սկսած 2018-ից, նախքան 44-օրյա պատերազմը, և մասնավորապես 2021 թվականի դեկտեմբերին էլ իր ֆեյսբուքյան էջում ազդարարել էր. «Ոմանց կողմից գեներացվող «դավաճան իշխանության» ռիտորիկան ամենևին էլ կորսված հայրենիքի ցավի ձայնարկումը չէ: Դա շատ լրջորեն մտածված և երկա՜ր տարիներ նախապատրաստված հիբրիդային պատերազմի դրվագ է։
2018 թվականին վարչապետի կարգավիճակում չէի էլ հասցրել կարդալ ԼՂ հարցի կարգավորման բանակցային թղթերը, այդ նույն ուժերը փսփսում էին, թե մեր իշխանությունը պատրաստվում է հանձնել հողերը: Այդ միտքը կամաց-կամաց, քայլ առ քայլ, ականջ առ ականջ շրջանառության մեջ էր դրվում: Նպատակը մեկն էր, որ եթե/երբ գա Արցախի ու Հայաստանի շահերը զենքով պաշտպանելու ժամանակը՝ արժանահավատ հնչի միտքը, թե կռիվն ու պայքարն անիմաստ են, ամեն ինչ վերևներում պայմանավորված է, «հողերը հանձնած են», և այս թեզերի միջոցով երկրի դիմադրողականությունը, զինվորի մոտիվացիան ու կամքը կոտրվի: Իսկ մինչ հնարավոր պատերազմը՝ թուլանա երկրի դիրքը բանակցային սեղանի շուրջ»: Վարչապետն այնուհետ հավելել էր, որ «նման կոմբինացիաները կառուցվում են դրսի և ներսի ուժերի սերտ համագործակցությամբ»։ «Եվ ներսում նմանատիպ խոսույթները ձևավորողները շատ հաճախ չեն էլ կռահում՝ ինչին են մասնակցում, որովհետև ամենը մատուցվում է բարձր «հայրենասիրական» սոուսով: Բայց վերնախավային նեղ շրջանակը չի կարող չիմանալ սեփական առաքելությունը, որ հիմնված է արտաքին ուժերի հետ փոխշահավետ համագործակցության վրա: Արտաքին ուժերը՝ տարածքներ, ներքին ուժերը՝ իշխանություն: 2020-2021 թվականներին առաջին մասը ստացվեց, երկրորդ մասը՝ ոչ: Բայց, ինչպես տեսնում եք, ներքին «հայրենասերները» չեն հանդարտվում, որովհետև նրանց արտաքին գործընկերները առաքելությունը ավարտված չեն համարում»,- մասնավորապես գրել էր Փաշինյանը:
Վարչապետի այս գրառումից մի քանի ամիս անց ՝ ապրիլին, սկսվեց «Դիմադրություն» շարժումը՝ «դավաճան», «թրքահաճ» իշխանության հեռացման օրակարգով, որը ձախողվեց, սակայն բացասական էներգիան ու ՀՀ պետականության, դեմոկրատական ինստիտուտների քայքայմանն ուղղված, չիրացված «նպատակը» շարունակեցին մնալ դրան ամեն կերպ հասնել ցանկացողների օրակարգում։ Այս օրերին, ահա, ականատեսն ենք այդ օրակարգը, դրա՝ Փաշինյանի ասած «երկրորդ մասը» սպասարկելու գործողությանը, որին, փաստորեն, արդեն իսկ բաց տեքստով միջամտում են ռուսական ագիտպրոպի կարկառուն ներկայացուցիչները։ Փողոց ու հրապարակ դուրս գալու ու ՀՀ իշխանության «հարցերը լուծելու» կոչ-հորդորներ են հղում Կրեմլի քարոզչական տրիբունները, մասնավորապես Մարգարիտա Սիմոնյանն ու Վլադիմիր Սոլովյովը։ Առաջինը, որն, ի դեպ, ՀՀ-ում անցանկալի անձ է հայտարարվել, սոցցանցերում նաև հանդես է գալիս ՀՀ իշխանության հասցեին ատելությամբ լեցուն ու վիրավորանք պարունակող գրառումներով՝ հատելով բարոյականության բոլոր սահմանները։ Նկատենք, որ երեկ ՄԱԿ ԱԽ նիստում նույնպես ահազանգ հնչեց ՀՀ-ի ժողովրդավարության թիրախավորման վերաբերյալ։ Մասնավորապես, ՄԱԿ-ում Գերմանիայի ներկայացուցիչը ազդարարեց, որ «որևէ երկիր չպետք է օգտագործի այս (Արցախի շուրջ ստեղծված-խմբ.) իրավիճակը՝ Հայաստանի ժողովրդավարությունն ապակայունացնելու նպատակով»: Մի ուշագրավ հանգամանք էլ պետք է չանտեսել՝ ՀՀ-ում անկայունություն հրահրելու ու իշխանափոխություն անելու գործընթաց է սկսել ՀԱՊԿ անդամ երկիրը, փաստորեն, մի կառույց, որն իր պարտավոությունները ՀՀ-ի նկատմամբ չկատարեց, երբ մեր երկրի ինքնիշխան տարածքը քանիցս ագրեսիայի ու զինված հարձակման ենթարկվեց Ադրբեջանի կողմից։
«Գազային հուզումները» Ղազախստանում և Պուտինի ախտորոշումը
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ մեկ այլ երկրում՝ Ղազախստանում, 2022 թ. հունվարին նույնպես ներպետական կյանքը ցնցումների ենթարկվեց՝ հեղուկ գազի թանկացման դեմ բողոքող քաղաքացիների և կառավարական ուժերի՝ ոստիկանների միջև զինված բախումներ տեղի ունեցան, որոնք ուղեկցվեցին ձերբակալություններով ու զոհերով։ ՀԱՊԿ-ը, որի ԱԽ նախագահությունը ստանձնել էր ՀՀ-ն, Ղազախստանի նախագան Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումի հիման վրա որոշում կայացրեց սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով։ «Ղազախստանի ազգային անվտանգությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության արդյունքում, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը, Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով»,- ասված էր համապատասխան հայտարարության մեջ։
Հարկ է նշել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստի ժամանակ հայտարարել էր, որ «Ղազախստանում օգտագործվել են Մայդանի տեխնոլոգիաները», նշելով, թե՝ հասկանալի է, որ ղազախական պետականության սպառնալիքը պայմանավորված է ոչ թե տարերային ակցիաներով՝ կապված վառելիքի թանկացման հետ, այլ նրանով, որ իրավիճակից օգտվել են «ապակառուցողական արտաքին և ներքին ուժերը»: Ղազախստանում, նրա խոսքով, տեղի ունեցող իրադարձությունները «դրսից միջամտության ոչ առաջին և ոչ էլ վերջին փորձն են»։ Ընդ որում՝ «ակտիվորեն կիրառվել են բողոքի տեղեկատվական աջակցության «մայդանային» տեխնոլոգիաներին բնորոշ տարրեր։ Օգտագործվել են գրոհայինների մանրակրկիտ պատրաստված խմբեր, այդ թվում՝ արտասահմանում ահաբեկիչների ճամբարներում պատրաստություն անցած»,- ասել էր Պուտինը։ ՌԴ նախագահի խոսքով` «Ղազախստանի վրա հարձակումն ագրեսիայի ակտ էր, դրան պետք էր արձագանքել առանց հապաղելու»։ Հավելենք, որ խաղաղապահ զորախմբի թվում էին նաև ՀՀ-ից ուղարկված 100 զինծառայողները։
Եթե ուշադիր լինենք, ապա կտեսնենք, որ Պուտինի ասած նույն՝ «մայդանային տեխնոլոգիաների» կիրառման փորձեր են արվում նաև ՀՀ-ում վերջին հատկապես մի քանի օրերին տեղի ունեցող բողոքի գործողությունների ժամանակ՝ տեղեկատվական աջակցություն ՌԴ-ի քարոզչամեքենայի կողմից, որն աշխատում է երկու ֆրոնտով՝ Արցախում տեղի ունեցող, իր անգործության հետևանքով ի հայտ եկած զարգացումները պայմանավորել ՀՀ ներկայիս իշխանության վարքագծով ու արցախահայերին պատուհասած փորձանքը բարդել ՀՀ-ի վրա, այսպիսվ՝ կրքեր բորբոքել ՀՀ-ում՝ արցախահայությանը բախտի քմահաճույքին՝ Ադրբեջանի կողմից ցեղասպանության ենթարկվելու վտանգի առաջ կանգնեցնելու մեջ, և հասարակությանը մանիպուլացնելու ցինիկ քարոզչություն, թե՝ որպեսզի արցախահայության ցեղասպանությունը կանխվի, պետք է ՀՀ-ում անհապաղ փոխվի իշխանությունը, այդ պատճառով էլ՝ ի գործ։ Երևանի փողոցներում այս օրերին շրջող ագրեսիվ վարք ցուցաբերող, մեքենաներ ջարդող, մարդկանց իրենց չմիանալու համար հայհոյող ու վիրավորող խմբակները նույնպես «մայդանյան տեխնոլոգիաներ» են հիշեցնում, այդ խմբակների շարքերից լսվում են ոչ միայն իշխանության հասցեին ուղղված բռնության՝ «սատկացնելու», «ցխելու», «վռնդելու», այլև կառավարական շենքեր գրավելու մասին կոչեր։
Ուշագրավ է նաև, որ նախքան սեպտեմբերի 19-ին Արցախի նկատմամբ տեղի ունեցած զինված հարձակումը, դեռ Երևանի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի շրջանում տարբեր աղբյուրներից լուրեր էին ստացվում ՀՀ՝ հեղաշրջում անելու, երկրում քաոս և ապակայունություն ստեղծելու նպատակով ներթափանցած «Վագներ»-ականների մասին։ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, նկատենք, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը, հղում անելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մ. Զախարովայի խոսքին, թե ՀՀ-ում մտահոգված են, որ ՌԴ-ն կարող է իշխանափոխություն անել ՀՀ-ում, հարց հղեց վարչապետին՝ արդյոք նա նման մտահոգություններ ունի՞։ «Ինչ վերաբերում է մտահոգություն ունեմ արդյոք՝ ՌԴ-ն կարող է հեղափոխություն անել, թե ոչ, ապա ասեմ, որ ՀՀ-ում հեղափոխություն կարող է անել միայն ՀՀ ժողովուրդը, և ժողովուրդն այդ հեղափոխությունն արել է»,- ի պատասխան ասել էր վարչապետը՝ թերևս թերագնահատելով ՌԴ իր գործընկերոջ պլաններն ու մտադրությունները։
Այս հայտարարությունն արվել է սեպտեմբերի 13-ին, իսկ մի քանի օր անց, փաստորեն, ՌԴ-ն բաց տեքստով սպառնաց ՀՀ-ին սպառնացող «վատ վերջաբանի» մասին՝ «ֆաս» հրամանն իջեցնելով իր այստեղի մոլեգնած արբանյակներին, որոնք ուժերի գերլարումով, փաստորեն, լծված են իրենց «վարժեցնողի» ցուցումները կատարելու գործին։
Վերադառնալով Ղազախստանում տեղի ունեցած պրոցեսներին՝ հիշեցնենք այդ երկրի ղեկավարի խոսքերը՝ Ղազախստանին ուղղված սպառնալիքները ընդհանուր են ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների համար, և անհրաժեշտ է բացառել նման իրադարձությունների կրկնությունը կազմակերպության ողջ տարածքում։
Փաստորեն, նրա այդ հայտարարությունից մոտ երկու տարի անց դեռևս ՀԱՊԿ անդամ երկրում ՀԱՊԿ անդամ մեկ այլ երկրի՝ ՌԴ-ի կողմից գեներացվում են հեղաշրջման պրոցեսներ։ Իրավիճակն, իրոք, աբսուրդային է, և գրեթե համոզված ենք, որ ՀԱՊԿ-ը, երբ ՀՀ-ում ներպետական գործողությունները դուրս գան վերահսկողությունից (ամեն կերպ փորձ է արվում զարգացումները հենց նման կոնդիցիայի հասցնել), չի միջամտելու, ինչպես չմիջամտեց նախորդիվ, երբ, ինչպես արդեն ասացինք, հարձակման ենթարկվեց ՀՀ ինքնիշխան տարածքը։
Հետևապես՝ ՀՀ քաղաքացիները, նույնիսկ ամենառադիկալ տրամադրություններն ունեցող, պետք է սթափ ու ողջամիտ գործեն, քանի որ, ինչպես երևում է, ՀՀ արտաքին թշնամիների ցանկը համալրվել է ևս մեկով՝ «ոխերիմ դաշնակցով»։
Հ. Մանուկյան