Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լուրերը, թե իբր Ստեփանակերտում փաստաթղթեր են այրվում, իրականությանը չեն համապատասխանում․ ԱՀ տեղեկատվական շտաբ

Լուրերը, թե իբր Ստեփանակերտում փաստաթղթեր են այրվում, իրականությանը չեն համապատասխանում․ ԱՀ տեղեկատվական շտաբ
Քաղաքականություն
22:26, 22 сентябрь 2023
Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ երկարատև շրջափակման, այնուհետև ռազմական գործողությունների հետևանքով առաջ եկած մի շարք խնդիրների պատճառով առայժմ հնարավոր չէ Ստեփանակերտում աղբահանություն կազմակերպել:

«Այս պայմաններում քաղաքի տարբեր հատվածներում բնակիչները ստիպված են վառել գոյացած աղբը՝ հնարավորինս խուսափելու հակասանիտարական վիճակից: Որոշ օգտատերերի կողմից համացանցում շրջանառվող լուրերը, թե իբր փաստաթղթեր են այրվում, իրականությանը չի համապատասխանում»,- ասված է հաղորդագրության մեջ: