Ադրբեջանը փորձում է գերիների խնդիրը դարձնել նաև սակարկման առարկա, ինչը տեղին չէ մի պարզ փաստի բերումով. ՀՀ վարչապետ

Քաղաքականություն / Հասարակություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Նվեր Մնացականյանի հաղորդմանը, որը հեռարձակվում է 1in.am կայքով:
Նվեր Մնացականյան – Գերիների խնդրում կա՞ն արդյոք դրված նախապայմաններ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե, ցավոք, Ադրբեջանը փորձում է գերիների խնդիրը դարձնել նաև սակարկման առարկա, ինչը տեղին չէ մի պարզ փաստի բերումով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ արձանագրված է գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձնելու հստակ պարտավորություն:
Նվեր Մնացականյան – Բոլորը բոլորի դիմաց:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, ընդ որում էլի եմ ուզում կրկնել, որովհետև նույն Խծաբերդի միջադեպի հետևանքով գերեվարված մեր զինվորների հետ կապված ամենատարբեր մեկնաբանություններ են արվում՝ նրանք ռազմագերի են, նրանք ռազմագերի չեն: Այս մեկնաբանությունները տեղին չեն, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ միայն ռազմագերիների մասին է, այլև գերիների, պատանդների, այլ պահվող անձանց:
Նվեր Մնացականյան – Ինչո՞ւ է Ադրբեջանի ղեկավարն ընտրել այդ արտահայտությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ուզում եմ ընդգծել, որ դա եռակողմ հայտարարություն է, և այդ հայտարարությամբ ձևակերպված
պարտավարությունները կիսում են հայտարարության տակ ստորագրած բոլոր երեք կողմերը: Եվ մենք ինտենսիվ աշխատում ենք, որպեսզի հնարավորինս արագ լուծում տանք այդ հարցին:
Նվեր Մնացականյան – Մենք պայմանագրի կետերը, կարծես թե, կատարում ենք անթերի: Մյուս կողմը խախտում է այդ պայմանավորվածությունը: Ինչո՞ւ ենք մենք շարունակում մեր այդ վարքագիծը՝ չդնելով պայման. քանի դեռ այդ խնդիրը, 8-րդ կետը՝ մասնավորաբար, չի բավարարվել, մենք չենք գնում առաջ ոչ մի կետով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ, կարծում եմ, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի պրոցեսները չմտնեն փակուղի, և մենք թեմայի վրա ու օրակարգի շուրջ շարունակում ենք աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ տեսնում ենք, որ իրական հնարավորություն կա, որպեսզի խնդիրը լուծենք: Եվ իրական հնարավորություն կա, որ ունենանք կոնկրետ արդյունքներ: Երբ տեսնենք, որ նման հնարավորություն չկա, իհարկե, ժամավաճառությամբ չենք զբաղվի:
Նվեր Մնացականյան – Այսինքն՝ իրական հնարավորությունը կա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե, կա իրական հնարավորությունը, խոսակցությունը գնում է այդ թեմայի շուրջ: Մենք մշտական կապի մեջ ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, այդ թեմայի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև շփումներ են տեղի ունենում: Եվ, իհարկե, կա հույս և համոզմունք, որ այդ խնդիրները կլուծվեն: Այլ բան է, թե ինչ ժամկետներում: Հասկանալի է, որ այստեղ ամեն րոպեն, ոչ թե ամեն օրը, այլ ամեն րոպեն շատ ծանր է, շատ կարևոր է առաջին հերթին գերեվարված և անհետ կորած մեր եղբայրների ընտանիքների համար: Բայց ուզում եմ հավաստիացնել, որ ամեն րոպեն նույնքան կարևոր և նույնքան ծանր է կառավարության համար, ինձ համար, որովհետև, ի վերջո, դրանք ծանր պատասխանատվության րոպեներ են, և մենք պարտավոր ենք այդ պատասխանատվությունը կրել:
Նվեր Մնացականյան – Այսինքն, այնուամենայնիվ, կա մի ժամանակափուլ, որից այն կողմ այս խնդիրը ձգել հնարավոր չէ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Քանի դեռ տեսնում ենք, որ հարցի լուծման հնարավորություններն իրական են, ընդ որում մինչև այս պահին 69 գերի է վերադարձվել, մենք պիտի շարունակենք աշխատել այնքան, մինչև բոլորը վերադարձվեն: