Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԼՂ ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները երաշխավորելու համար Միրզոյանն ու Բուրիչը կարևորել են միջազգային գործընկերների կողմից համապատասխան գործիքակազմի գործարկումը

ԼՂ ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները երաշխավորելու համար Միրզոյանն ու Բուրիչը կարևորել են միջազգային գործընկերների կողմից համապատասխան գործիքակազմի գործարկումը
Քաղաքականություն
11:46, 23 сентябрь 2023
Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: 

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:

Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ շուրջ 9-ամսյա շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան բացահայտ կերպով ի ցույց է դնում Բաքվի արհամարհական վերաբերմունքը մարդու իրավուքների, միջազգային և մարդասիրական իրավունքի, ստանձնած միջազգային, այդ թվում` ԵԽ պարտավորությունների, ինչպես նաև միջազգային հանրության բազում հասցեական ուղերձների նկատմամբ: Նախարարը վերահաստատել է, որ անհրաժեշտ են հստակ քայլեր ԼՂ ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները երաշխավորելու համար։ 

Այս համատեքստում կարևորվել է միջազգային գործընկերների կողմից համապատասխան գործիքակազմի, այդ թվում՝ ԵԽ շրջանակներում, արդյունավետ գործարկումը: