Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՍԴ-ում արտահերթ ընտրությունների արդյունքների բողոքարկման դիմումների քննարկումը կշարունակվի հուլիսի 12-ին․ անհրաժեշտության դեպքում նիստը կշարունակվի մինչև 24:00-ն

ՍԴ-ում արտահերթ ընտրությունների արդյունքների բողոքարկման դիմումների քննարկումը կշարունակվի հուլիսի 12-ին․ անհրաժեշտության դեպքում նիստը կշարունակվի մինչև 24:00-ն
Քաղաքականություն
22:22, 11 июль 2021
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործի բանավոր ընթացակարգով դատաքննությունը կշարունակվի 2021 թվականի հուլիսի 12-ին, ժամը 10:00-ին։

Անհրաժեշտության դեպքում նիստը կշարունակվի մինչև 24:00-ն։

Civic.am-ը արդեն տեղեկացրել էր, որ ընտրությունների արդյունքները վիճարկում են «Հայաստան», «Պատիվ ունեմ», «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները: Նրանց դիմումները քննարկվում են մեկ միավորված գործի շրջանակներում:

Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն՝ որպես ընտրությունների արդյունքներն արձանագրող մարմին: Հարակից պատասխանողներ են ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: