Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին բենզինի պահեստ է պայթել․ կան զոհեր և բազմաթիվ վիրավորներ. Տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա (լրացվում է) տեսանյութ

21:38
Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով կան հարյուրավոր տուժածներ։ Վիրավորների և զոհերի հստակ թիվ դեռևս հնարավոր չէ պարզել. գրել է ԼՂ  ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Հանրապետական բժշկական կենտրոնում և Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում բժշկական և դեղորայքային սահմանափակ հնարավորությունների պայմաններում բուժօգնություն է ցուցաբերվում տուժածներին, սակայն, այն բավարար չէ։

Տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա։


----------------------------
20:19

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։ Այս պահին տեղում աշխատում են փրկարարական և բժշկական օպերատիվ խմբերը.տեղեկացնում են ԱԻՊԾ-ից։

Կան զոհեր և վիրավորներ։ Այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են բուժհաստատություններ։  Դեպքի մանրամասների վերաբերյալ տեղեկություններ կհրապարակվի ավելի ուշ։ Արցախի ԱԻՊԾ
----------------------------

Քիչ առաջ Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին բենզինով լի ցիստեռն է պայթել, կան բազմաթիվ տուժածներ։ Այս տեղեկությունը Civic.am-ի հետ զրույցում հաստատեցին Արցախի օպերատիվ շտաբից՝ հավելելով, որ այս պահին տուժածների թվի մասին տեղեկություն չկա։

Նախնական տեղեկությամբ՝ ցիստեռնի մոտ գտնվող մարդիկ վնասվածքներն են ստացել։

Շտաբից փոխանցեցին, որ տեղում փրկարարական ու բժշկական խմբեր են աշխատում, տուժածները շատ են։