Փաշինյանն ու Ալիևը հայտարարել են հաջորդ շաբաթ հանդիպելու պատրաստակամության մասին. ԱՄՆ Պետդեպ

Քաղաքականություն
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը անդրադարձել է հանգստյան օրերին ՀՀ վարչապետ Նիրկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին և կրկին հաստատել Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակց ԱՄՆ դիրքորոշումը:
«Մենք կարևոր ենք համարում, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն խաղաղության համաձայնագրի։ Մենք հրապարակայնորեն հայտարարել ենք, որ հավատում ենք՝ դրան կարելի է հասնել, եթե երկու կողմերն էլ պատրաստ լինեն գնալու բարդ փոխզիջումների:
Ակնհայտ է, որ մենք նման բան չենք տեսել վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Նշեմ, որ նախագահ Ալիևն ու վարչապետ Փաշինյանը հայտարարել են, որ պատրաստվում են հանդիպել հաջորդ շաբաթ։ Մենք կարևոր ենք համարում, որ նրանք հանդիպեն և վերջնարդյունքում հաղթահարեն երկու երկրների միջև եղած խզումը»,- հայտնել է Միլլերը:
@bagramyan26