ՌԴ ԱԳՆ-ն իր հայտարարությամբ ևս փաստում է, որ Արցախի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակումն ու հայաթափումը նախապես պլանավորված, փաստաթղթավորված ռուս-ադրբեջանական գործարք էր․ ՌԴ-ն ինքն է փլուզում ՀՀ-ի հետ հարաբերությունները

Քաղաքականություն
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը երկարաշունչ պատասխան է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռուստաուղերձին։
Դրանում մասնավորապես ասվում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Վ. Փաշինյանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 24-ի անկախության մասին ուղերձը պարունակում է անընդունելի «հարձակումներ» Ռուսաստանի դեմ. «Ակնհայտորեն փորձ է արվում իր վրայից գցել ներքին ու արտաքին քաղաքականության մեջ ձախողումների պատասխանատվությունը՝ մեղքը բարդելով Մոսկվայի վրա»։
ՌԴ ԱԳՆ-ն նշում է, որ ՀՀ կառավարությունը նպատակադրված փորձում է արտաքին քաղաքական վեկտոր փոխել՝ իր գործողություններն իբր արդարացնելով ՀԱՊԿ-ի և ՌԴ սխալներով։
Դեռևս 2018 թվականի թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո ՀՀ նոր իշխանությունը հայտարարեց, որ արտաքին քաղաքական ուղղվածությունը չի փոխելու։ Ավելին՝ ՀՀ-ն որևէ հակառուսական քայլ չի արել։ Դեռ հակառակը՝ մինչև 2020 թվականն ու նաև դրանից հետո Հայաստանը զարգացրել է հարաբերությունները ՌԴ-ի հետ։ Երկու երկրները արդյունավետ համագործակցել են տնտեսական ուղղությամբ, ԵԱՏՄ շրջանակներում, ՀԱՊԿ շրջանակներում, երկկողմ ռազմական շրջանակներում և այլն։ Անգամ 2020 թվականի պատերազմից հետո հայտարարված բանակի բարեփոխումները ՀՀ կառավարությունը պատրաստվում էր իրականացնել Ռուսաստանի Դաշնության հետ միասին, որը տեղի չունեցավ ոչ թե ՀՀ նախաձեռնությամբ, այլ՝ ՌԴ։
Մեր ռազմավարական գործընկերը պատերազմի մեջ մտավ Ուկրաինայի հետ և այլևս անկարող եղավ մասնակցել այդ բարեփոխումներին, չտրամադրեց Հայաստանի պատվիրած ու վճարած զենքը. Հայաստանը 2 անգամ դիմեց ՀԱՊԿ-ին՝ իր սուվերեն տարածք ադրբեջանցիների ներխուժումից հետո, որին, սակայն, որևէ արձագանք չհետևեց։ Միայն եվրադիտորդներին բերելուց հետո ՀԱՊԿ-ը առաջարկեց դիտորդական առաքելություն իրականացնել ՀՀ սահմաններին, որոնք, ի դեպ, չի էլ ճանաչել՝ նշելով, որ դելիմիտացիայից հետո միայն կպարզվի, թե որտեղով են անցնում ՀՀ սահմանները։ Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ը դիտորդական կազմակերպություն չէ։ Նա ուղիղ պարտավորություն ունի միջամտելու անդամ երկրի վրա հարձակման դեպքում, ոչ թե գալ ու դիտել։ Դիտել կարող են նաև եվրոպացիները, որոնց հետ մենք որևէ դաշինքում չենք։
«Ռուսաստանը միշտ հավատարիմ է եղել իր դաշնակցային պարտավորություններին, հարգել է հայկական պետականությունը և երբեք հանրապետությունը չի դրել ընտրության առաջ՝ մեզ հետ կամ մեր դեմ», - ասված է ՌԴ պատասխանում։
Այստեղ տեղին է հիշեցնել 2013 թվականը, երբ ՌԴ-ն Սերժ Սարգսյանին ստիպեց մեկ գիշերում անդամակցել ԵԱՏՄ-ին։
Անդրադառնալով ռուս խաղաղապահների գործունեությանը Լեռնային Ղարաբաղում՝ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է. «Վերջապես, ռուս խաղաղապահների անձնուրաց գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, երբեմն սեփական կյանքի գնով, ուղղակիորեն հաստատում է Ռուսաստանի պահպանվող հանձնառությունը՝ կատարել իր չափազանց դժվար առաքելությունը՝ ի շահ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների միջև խաղաղության հասնելու, ինչի մասին Ն. Վ. Փաշինյանը նախընտրել է լռել»:
Խաղաղապահների «անձնուրաց գործունեության» ֆոնին է, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում գործեց ԼՂ ողջ տարածքի վրա և կապիտուլյացիայի ենթարկեց ԼՂ-ն, իսկ հենց այս րոպեներին ԼՂ բնակչությունը հագի շորերով փախչում է Հայաստան։
Հավանաբար տեղին կլիներ հիշեցնել նաև Խծաբերդի, Փառուխի դեպքերը, մարդկանց սպանությունները խաղաղապահների աչքի առաջ և այլն։ Սակայն սրանց մասին արդեն շատ է խոսվել։
«Տարածաշրջանային հարցերում Ն. Վ. Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ջենթլմենական համաձայնությանը հետևելու փոխարեն՝ թողնելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը գալիք սերունդներին, ենթարկվեց Արևմուտքի հորդորներին։ Պրահայում և Բրյուսելում նա որոշեց գործել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա՝ ճանաչելով Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Դա սկզբունքորեն փոխեց պայմանները, որոնց դեպքում էր ստորագրվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ կոնտինգենտի վիճակը։ Հայաստանի ղեկավարության անհեռատեսության պատճառով հնարավոր չեղավ կյանքի կոչել Հայաստանի անվտանգության ամրապնդման ոլորտում մի շարք պայմանավորվածություններ»,- անդրադառնալով իրենց անկարողությանը՝ նշվում է ՌԴ ԱԳ նախարարության պատասխանում։
Մեր ռազմավարական դաշնակցին նախ հիշեցնենք, որ ԼՂ հարցը երբեք տարածքային վեճ չի եղել, հետևաբար Փաշինյանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչել-չճանաչելը չէր կարող որևէ բան փոխել։ Ավելին՝ Փաշինյանը որևէ տեղ, ի տարբերություն Պուտինի, չի ստորագրել։ Բանավոր կերպով համաձայնություն է ձեռք բերվել, այն էլ՝ «եթե»-ով. եթե Ադրբեջանը ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը, ապա նույնը պատրաստ է անել Հայաստանը։
Բացի դրանից, Փառուխի, Խծաբերդի, Ադրբեջանի կողմից ՀՀ-ի նկատմամբ 2021 թվականի մայիսի ու 2022 թվականի սեպտեմբերի հարձակումների ժամանակ Պրահայի հայտարարությունը չկար։ Հիմա հարց՝ ո՞ւր էր մեր ռազմավարական դաշնակիցը։ Հավանաբար Ադրբեջանի հետ ռազմավարական դաշնակցության մասին փաստաթուղթ էր պատրաստում և ստորագրում։
Հարկ ենք համարում մեր դաշնակցին հիշեցնել նաև, որ իրենց կողմից հիշատակված տարբերակին՝ Խովաևի առաջարկին՝ ԼՂ կարգավիճակի հարցը թողնել հետագային, Հայաստանն ընդունել է առանց վերապահումների, սակայն Ադրբեջանը մերժել է դա, իսկ ռուսական կողմը չի կարողացել պնդել իր առաջարկը։ Սա, ի դեպ, տեղի է ունեցել էկրանների առաջ՝ Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ, երբ Ալիևն ասաց, որ ԼՂ հարցը փակված է, իսկ ՌԴ նախագահ Պուտինը բառ անգամ չասաց։
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարում է նաև, որ ԼՂ-ում Հայաստանը զորք է ունեցել, որը ժխտել է, ինչն էլ հանգեցրել է սեպտեմբերի 19-ի՝ Ադրբեջանի հարձակմանը։ Ահա այսպես Ադրբեջանի «երեսը լվանալով»՝ ՌԴ-ն հաստատում է, որ Հայաստանը ԼՂ-ում զորք է ունեցել, ինչը, ի դեպ, հայկական կողմը հերքել է թե՛ նախկինում, թե՛ հիմա։
Ավելին, երեկ Հ1-ի եթերում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանելով այդ առթիվ հարցին՝ տարակուսանք հայտնեց, թե չգիտի նույնիսկ՝ ինչպես մեկնաբանել այս հայտարարությունը։ «ՀՀ-ն ԼՂ-ում չի ունեցել զինված ուժեր։ Վերջակե՛տ։ Այդ հայտարարությունն ամբողջովին հակասում է իրականությանը»,-ի պատասխան ՌԴ ԱԳՆ-ի շեշտեց Ռուբինյանը՝ հավելելով, որ սեփական պարտականությունները չկատարելու համար կարելի է ամեն ինչ էլ ասել, սակայն փաստերը դրանից չեն փոխվում: Շուրջ 3 տարի Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող և այն տապալած ՌԴ-ի այս հայտարարությունը հենց ապացուցում է, որ Արցախի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակումն ու հայաթափումը նախապես պլանավորված, փաստաթղթավորված ռուս-ադրբեջանական գործարք էր։ Ի դեպ, դա փաստեց նաև ՌԴ քավորությամբ Եվլախում պարտադրված կապիտուլյացիոն փաստաղթուղթը, որում նշվել էր Արցախում առկա իբր ՀՀ զորքերի մասին։
Անդրադառնալով այսօր Հայաստանում ընդդիմության կազմակերպած ցույցերին՝ ՌԴ ԱԳՆ-ն ըմբռնում է հայ հանրության դժգոհությունը, իսկ պնդումները, որ դրանք հրահրվում են Ռուսաստանի կողմից, համարում է իրականությանը չհամապատասխանող. «Հայաստանի կառավարության ղեկավարին պետք է հայտնի լիներ, որ Մոսկվան նման բաներով չի զբաղվում՝ ի տարբերություն Արևմուտքի»:
Այստեղ մնում է միայն ասել՝ իյա, իրո՞ք։
«Համոզված ենք, որ երևանյան ղեկավարությունը մեծ սխալ է թույլ տալիս՝ գիտակցաբար փորձելով փլուզել Ռուսաստանի հետ Հայաստանի բազմակողմ և բազմադարյա կապերը և երկիրը պատանդ դարձնել Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերին: Վստահ ենք, որ սա գիտակցում է հայ բնակչության ճնշող մեծամասնությունը»,- այսպես է եզրափակվում ՌԴ ԱԳՆ հայտարարությունը։
Եվս մեկ անգամ հարկ ենք համարում ուշադրություն հրավիրել հանգամանքին, որ ոչ թե Երևանն է փլուզում ՌԴ հետ հարաբերությունները, այլ հակառակը՝ ՌԴ-ն իր անգործությամբ, հաճախ՝ մեր թշնամու հետ սինխրոն մեր դեմ աշխատելով փլուզել և փլուզում է հարաբերությունները ՀՀ-ի հետ։ Իսկ հայ ժողովուրդը, վստահաբար, ամեն ինչ շատ լավ հասկանում է, և արդեն վաղուց։
Վովա Հակոբյան