Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թբիլիսիում վերսկսվել է բողոքի ակցիան

Թբիլիսիում վերսկսվել է բողոքի ակցիան
Քաղաքականություն / Տարածաշրջան
22:05, 12 июль 2021

Լրագրողները, ընդդիմադիրները և նրանց կողմնակիցները Թբիլիսիի կենտրոնում վերսկսվել են բողոքի ակցիան՝ պահանջելով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը. հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: 



Նշվում է, որ Ռուսթավելի պողոտան կրկին փակվել է, տեղում աշխատում են ոստիկանները: Նախատեսվում են ակցիայի մասնակիցների ելույթներ:

Վրաստանի վարչապետի հրաժարականի պահանջով ակցիաները սկսվել են այն բանից հետո, երբ տեղեկություն եղավ հեռուստաօպերատորի մահվան մասին: Նա տուժել էր հուլիսի 5-ին կայացած բողոքի ակցիայի ժամանակ, որն անցկացվում էր ընդդեմ ԼԳԲՏ հանրության:


Չնայած նրան, որ դեռ հստակ չի նշվում, թե որն է հեռուստաօպերատորի մահվան պատճառը, միևնույն է բողոքի ակցիայի մասնակիցները կարծում են, որ նա մահացել է, որովհետև կառավարությունը չի կարողացել նրան պաշտպանել: