Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսուհետ Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները իրենց հայեցողությամբ են տնօրինելու ինքնակամ կառույցները

Այսուհետ Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները իրենց հայեցողությամբ են տնօրինելու ինքնակամ կառույցները
Քաղաքականություն
12:49, 13 июль 2021
Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը ներկայացրեց նախագիծ, համաձայն որի Երևան քաղաքի ավագանին փաստացի փոխում է ինքնակամ կառույցների տնօրինման կարգը։ Նախագիծն ընդունելու դեպքում, գույքը տնօրինվելու է ընդհանուր կանոնի համաձայն, որը սահմանված է ավագանու 315 Ն որոշմամբ։ Այսինքն, Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները իրենց հայեցողությամբ են տնօրինելու ինքնակամ կառույցները, այսինքն դրանք օտարելու, վարձակալությամբ տրամադրելու, համայնքի կարիքների համար օգտագործելու, ինչպես նաև համապատասխան որոշում կայացնելու դեպքում՝ քանդելու որոշումները կայացնելու են Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները։

Նախկինում դա արվում էր Կառավարության 2006 թվականի 912 Ն որոշմամբ։

Որոշումը կտարածվի նաև նախորդ 8 ամիսների վրա։

Որոշումն ընդունվեց 39  կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայներով։