Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անհնազանդության ակցիաները շարունակվելու են, 2-3 ճակատով այս իշխանությունների դեմ պայքարելու ենք. Իշխան Սաղաթելյան

Անհնազանդության ակցիաները շարունակվելու են, 2-3 ճակատով այս իշխանությունների դեմ պայքարելու ենք. Իշխան Սաղաթելյան
Քաղաքականություն
18:57, 13 июль 2021
Նիկոլի ձեռը ճար լինի մեզ քվեարկած 270 հազար քաղաքացիներին հատ-հատ կձերբակալի: Այսօր տեղի ունեցած սուլիսի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը:

«Ակնհայտ է, որ փորձելու են այս ճանապարհով գնալ, ճնշումները շարունակել, բայց դա մեզ չի ընկճելու, մեր պայքարից մեզ հետ չի պահելու, բոլոր ուղղություններով պայքարը շարունակվում է»,- ասել է նա և հայտարարել, որ փողոցային պայքարը նույնպես շարունակելու են:

«Մենք խորհրդարան անցնելով չենք դառնալու ընդամենը խորհրդարանական ընդդիմություն, փողողոցային պայքարը շարունակվելու է այս իշխանության դեմ: Մենք կարևորելու ենք մեր ժողովրդի ինքնակազմակերպումը, անհնազանդության ակցաները շարունակվելու են և 2-3 ճակատով այս իշխանությունների դեմ պայքարելու ենք»,- ասել է Սաղաթելյանը: