Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Չեմ գտնում, որ ես պիտի լինեմ վերահսկողության պետ»․ Սամվել Բաբայանը հերքում է ՊՆ ռազմական վերահսկողության պետ նշանակվելու մասին լուրերը

«Չեմ գտնում, որ ես պիտի լինեմ վերահսկողության պետ»․ Սամվել Բաբայանը հերքում է ՊՆ ռազմական վերահսկողության պետ նշանակվելու մասին լուրերը
Քաղաքականություն
13:32, 14 июль 2021
ԶԼՄ-ներում եւ համացանցում տեղեկություն է տարածվել, որ ՊԲ նախկին հրամանատար, ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը նշանակվելու է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ՝ փոխարինելով Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին։

Սամվել Բաբայանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման խոսակցություն չի եղել․ «Նման ինֆորմացիա ես չունեմ եւ ես չեմ գտնում, որ ես պիտի լինեմ վերահսկողության պետ, դա իմ հետ որևէ կապ չունի․ չգիտեմ, թե ով է զբաղված նման լուրեր տարածելով, բայց նման հարցերով չեմ զբաղվում։ Այսինքն՝ մի խոսքով եթե պարզ ասեմ՝ չի կարող պատահել, որ ես լինեմ այդտեղ», - ասաց Բաբայանը։

Հավելենք, որ որոշ ժամանակ առաջ էլ տեղեկություն էր տարածվել, թե Բաբայանը նշանակվելու է ՀՀ Պաշտպանության նախարար։