Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊՆ–ում ՌԴ ԳՇ պետի տեղակալի հետ քննարկվել է շտաբային բանակցությունների օրակարգը

ՊՆ–ում ՌԴ ԳՇ պետի տեղակալի հետ քննարկվել է շտաբային բանակցությունների օրակարգը
Քաղաքականություն
14:42, 14 июль 2021
Հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության շրջանակում շտաբային բանակցություններ անցկացնելու նպատակով Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հուլիսի 13-ին պատվիրակությանն ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է բանակցությունների օրակարգը, նախանշվել են առաջիկա աշխատանքների ծավալն ու ուղղությունները: