Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ-ն արտահերթ նստաշրջան կգումարի

ԱԺ-ն արտահերթ նստաշրջան կգումարի
Քաղաքականություն
16:01, 14 июль 2021
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ 2021 թվականի հուլիսի 15-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:  Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։

Օրակարգում 4 հարց է՝ «Պետական տուրքի մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխությունների նախագծերը, «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» (վարկ թիվ 3449-ARM) վարկային համաձայնագրի փոփոխությունը վավերացնելու մասին» նախագիծը: