Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանցիների պահանջով՝ Դադիվանքի ուխտագնացությունը կկազմակերպվի նոր ընթացակարգով

Ադրբեջանցիների պահանջով՝ Դադիվանքի ուխտագնացությունը կկազմակերպվի նոր ընթացակարգով
Քաղաքականություն
16:52, 09 февраль 2021
Ադրբեջանական կողմը՝ Դադիվանք մեկնող ուխտավորների խմբին արգելել էր մուտք ունենալ վանական համալիր՝ պատճառաբանելով, որ այսուհետ պետք է ներկայացվեն ուխտագնացների անվանական ցուցակներ, այդ մասին  տեղեկացրել է  Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ  Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ «Արմենպրես» գործակալության հետ զրույցում:
«Նախկինում ադրբեջանական կողմը պահանջում էր միայն Դադիվանք մեկնող  ուխտագնացների թիվը, որը պետք է լիներ ոչ ավելի քան 30 մարդ: Այժմ պահանջում են նախապես ներկայացնել  նաև անվանական ցուցակներ: Ուստի կիրակի օրը խաղաղապահների հետ մենք կտրամադրենք ուխտավորների անվանացուցակը, որպեսզի այլևս դժվարություններ չունենանք Դադիվանք մուտք գործելու հարցում»,-մանրամասնել է  Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդը: