Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արամ Մելիքջանյանը երդմամբ ստանձնեց ԱԺ պատգամավորի մանդատը

Արամ Մելիքջանյանը երդմամբ ստանձնեց ԱԺ պատգամավորի մանդատը
Քաղաքականություն
11:35, 15 июль 2021
Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց․

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Լուսինե Եգանյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 20 արձանագրությունը, ըստ որի, մանդատը տրվում է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արամ Մելիքջանանին»

Արամ Մելիքջանյանը երդմամբ ստանձնեց Ազգային ժողովի պատգամավորի մանդատը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովից հայտնել էին, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ 2021 թվականի հուլիսի 15-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: