Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը մարտահրավեր է նետում առանց այդ էլ փխրուն տարածաշրջանային կայունությանը․ Տաթևիկ Հայրապետյան. Տեսանյութ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը խորհրդարանի ամբիոնից անդրադարձավ երեկ՝ Ադրբեջանի ղեկավարի կողմից հնչեցված թեզերին և դրույթներին ու սահմանին տեղի ունեցած միջադեպին։

«Ադրբեջանի նախագահը խաղաղություն ասելով պատկերացնում է ռազմավարի պուրակներ, տարածքային հավակնություններ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Ադրբեջանի ԱԺ-ն ակնհայտորեն տարածքային հավակնություններ է ներկայացնում Սյունիքի մարզի նկատմամբ՝ անվանելով «ադրբեջանական հողեր, որտեղ պետք է վերադառնան»»։

Ադրբեջանական զորքերը ՀՀ սուվերեն տարածքում են, իսկ Ադրբեջանի նախագահը խոսում է խաղաղության մասին։ Հայրապետյանը պնդում է՝ իրականում սա ոչ թե խաղաղության, այլ լարվածության նոր օջախների մասին խոսույթ է։

«Սրանով Ադրբեջանը մարտահրավեր է նետում առանց այդ էլ փխրուն տարածաշրջանային կայունությանը։ Եվ այս ամենը ստանում է Անկարայի բացահայտ աջակցությունը՝ Շուշիի հայտնի հռչակագիրը դրա վառ ապացույցն է»։