Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատարանը թույլատրեց Քոչարյանին իր գույքի հետ կապված ցանկացած գործարք կնքել՝ առանց դրա օտարման

Դատարանը թույլատրեց Քոչարյանին իր գույքի հետ կապված  ցանկացած գործարք կնքել՝ առանց դրա օտարման
Քաղաքականություն / Իրավունք
16:57, 09 февраль 2021
Մարտի 1-ի գործով այսօրվա դատական նիստում քննարկվել է  սահմանդրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի դիմումը, որը վերաբերում էր Քոչարյանի գույքի կառավարման վերաբերյալ ընթացակարգեր հաղթահարելուն և կադաստրային օտարման հետ չկապված պայմանագրեր կնքելու թույլտվությանը: 

Ըստ պաշտպանի՝ ՀՀ-ն Ռոբերտ Քոչարյանին՝ որպես նախագահի՝ ապահովում է անձնական անվտանգության ծառայությամբ: Այդ անձինք հերթապահություն կիրականացնեն առանձին հատվածում, որը պետք է նրանց կառավարմանը հանձնվի: 

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը չառարկեց միջնորդությանը եւ ասաց. «Որքանով մեզ համար հասկանալի եղավ, խոսքը՝ որպես նախագահի՝ պետության կողմից տրամադրված տանը և դրա տարածքին է վերաբերում»։ 

Դատախազի խոսքով՝ հաշվի առնելով մնացած հանգամանքները, որ գույքի նկատմամբ արգելանք կիրառելու միջնորդությունների ընթացքում նաև դատարանի կողմից կայացված որոշումը վերաբերում է գույքի բռնագանձմանը և հնարավոր բռնագրավման հիմքերին, այլ գույքերին: «Եթե քննարկման առարկա են դարձվելու գործարքներ, որոնք հնարավոր է գույքի բռնագրավման ինստիտուտին են վերաբերում, դրանց վերաբերյալ հավանական օգուտ ենթադրող գործարքների դեմ, եթե կան այդպիսիք, մենք մեր դիրքորոշումը կարտահայտենք»,- ավելացրեց նա։

Դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ դատարանը որևէ խոչընդոտ չի տեսնում գույքի օտարում չհանդիսացող և օտարման չհանգեցնող գործարքների կնքման թույլտվություն տալ կանոնադրված անշարժ գույքի նկատմամբ եւ որոշեց թույլատրել Ռոբերտ Քոչարյանին կնքել իրեն պատկանող կալանադրված գույքի հետ ցանկացած գործարք, որը չի կարող հանգեցնել նշված անշարժ գույքի օտարմանը։

Հայկ Ալումյանը միջնորդեց, որպեսզի անցում կատարեն դռնփակ ռեժիմի: Դատարանը բավարարեց փաստաբանի  միջնորդությունը: