Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանն ու Թուրքիան ծրագրում են ավելացնել համատեղ զորավարժությունների քանակը

Ադրբեջանն ու Թուրքիան ծրագրում են ավելացնել համատեղ զորավարժությունների քանակը
Քաղաքականություն / Տարածաշրջան
23:04, 15 июль 2021
Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջահիթ Բաղջիի հետ. գրում է ermenihaber-ը:

Հանդիպման ընթացքում Հասանովը թուրք դեսպանին հայտնել է, որ նախատեսվում է մեծացնել համատեղ զորավարժությունների թիվը՝ տարբեր տեսակի զորքերի, այդ թվում երկու երկրների հատուկ նշանակության ուժերի ներգրավմամբ:

Հանդիպման ընթացքում  Հասանովն ու Բաղջին քննարկել են նաև թուրք-ադրբեջանական ռազմական հարաբերություններին առչվող այլ հարցեր։