Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առուշ Առուշանյանը համարում է, որ իրեն կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը քաղաքական կոմպոնենտ ունի

Առուշ Առուշանյանը համարում է, որ իրեն կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը քաղաքական կոմպոնենտ ունի
Քաղաքականություն
14:19, 16 июль 2021
Այսօր՝ ժամը 14։00 Երևանի ընդհանուր իրաավասության դատարանի կենտրոնի նստավայրում կհապարակվի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը։ 

Մինչև նիստը, Առուշ Առուշանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ինքն այնպես է հասկանում, որ իրեն կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը քաղաքական կոմպոնենտ ունի։

Հարցին, թե ինչպիսի որոշում է ակնկալում դատարանից, Առուշանյանն ասաց, որ գուշակությամբ չի սիրում զբաղվել, կլինի՝ կիմանանք։

«Սյունիքում բոլոր պայքարող համայնքի ղեկավարները, ովքեր բարձր քվեներով ընտրվել են, ժողովրդի կողքին են, այդ մարդիկ ունեն կազմակերպչական մեծ ջիղ և արդեն դա ցույց են տվել  և՛ իրենց աշխատանքում, և՛ կրիտիկակական այդ պատերազմական իրավիճակներում, հանում են այդ մարդկանց»,-ասաց Առուշ Առուշանյանը