Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանին

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանին
Քաղաքականություն
21:29, 16 июль 2021
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ Մեղրու համայնքապետարանի աշխատակազմին, համայնքի ավագանու անդամներին, բազմաբնակավայր համայնքի կազմում գտնվող բնակավայրերի վարչական ղեկավարներին է ներկայացրել Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանին։

Սուրեն Պապիկյանը հաջողություն է մաղթել Արարատ Թումանյանին իրեն վերապահված գործառույթներն իրականացնելու գործում՝ կարևորելով համայնքի առջև ծառացած խնդիրների արդյունավետ լուծումը։