Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարդան Տողանյանն ու ՌԴ փոխարտգործնախարարը քննարկել են ՄԱԿ համակարգի ներգրավման հարցը` ԼՂ-ում առկա խնդիրների լուծման համար

Վարդան Տողանյանն ու  ՌԴ փոխարտգործնախարարը քննարկել են ՄԱԿ համակարգի ներգրավման հարցը` ԼՂ-ում առկա խնդիրների լուծման համար
Քաղաքականություն
21:43, 16 июль 2021
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինը հուլիսի 16-ին ընդունել է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանին. այս մասին հաղորդագրություն է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր, այդ թվում ՝ տարբեր բազմակողմ հարթակներում Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցությունը:


Հատուկ ուշադրություն է դարձվել  միջազգային մարդասիրական կազմակերպությունների և ՄԱԿ-ի համակարգի ներգրավման խնդրին` Լեռնային Ղարաբաղում առկա խնդիրների լուծման համար: