Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լեռնային Ղարաբաղում մնացել է 50-1000 հայ. ՄԱԿ-ի առաքելության հայտարարությունը

Լեռնային Ղարաբաղում մնացել է 50-1000 հայ. ՄԱԿ-ի առաքելության հայտարարությունը
Քաղաքականություն
23:35, 02 октябрь 2023

Միավորված ազգերի կազմակերպության առաքելությունը՝ Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Վլադանկա Անդրեևայի գլխավորությամբ, կիրակի օրը՝ հոկտեմբերի 1-ին, այցելել է Ղարաբաղ․ տեղեկանում ենք ՄԱԿ-ի տարածած հայտարարությունից։

Նշվում է, որ տարածաշրջան մեկօրյա այցի ընթացքում առաքելությունը Ստեփանակերտում քաղաքական ենթակառուցվածքների, այդ թվում` դպրոցների, հիվանդանոցների ոչնչացման նշաններ չի նկատել, թեպետ բոլոր խանութները փակ են եղել:

Առաքելությունն արձանագրել է, որ քաղաքում շատ քիչ բնակչություն է մնացել: Թիմը զրուցակիցներից լսել է, որ Ղարաբաղի շրջանում 50-ից 1000 էթնիկ հայեր են մնացել:

Առաքելությանը զարմացել է, որ տեղի բնակիչները հանկարծակի լքել են իրենց տները՝ նշելով, որ դա պետք է տառապանք պատճառած լիներ նրանց:

Նշվում է նաև, որ նրանք որևէ հաղորդագրություն չեն լսել վերջին հրադադարի հաստատումից հետո խաղաղ բնակչության նկատմամբ ուժի կիրառման վերաբերյալ: Նրանք չեն տեսել սպանված ընտանի կենդանիներ կամ անասուններ, ինչպես նաև գյուղատնտեսական ենթակառուցվածքի ոչնչացման հետքեր: