Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Քաղաքականություն
14:57, 20 июль 2021
ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն այսօր Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ակտուալ հարցերը՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի համաձայնագրերի»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։

Հանդիպումից այլ մանրամասներ չեն հաղորդվում։