Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վաղարշակ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել․ ՊՆ

Վաղարշակ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել․ ՊՆ
Քաղաքականություն
16:22, 20 июль 2021
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Տեղեկությունը Civic.am-ի հարցին ի պատասխան հաստատեցին ՊՆ-ից։ 

Հրաժարականի պատճառների մասին մեր հարցն անպատասխան մնաց։ 

Հիշեցնենք` Վաղարշակ Հարությունյանը 2020 թվականի օգոստոսի 18-ին նշանակվել էր ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, իսկ 2020 թվականի նոյեմբերի 20-ին` ՀՀ պաշտպանության նախարար։

Նա պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել էր նաև 1999-2000 թթ.-ին։ Սակայն 2002թ. հուլիսի 22-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով պաշտոնանկ էր արվել ու աստիճանազրկվել։ Ինքը` Հարությունյանն իր աստիճանազրկումը քաղաքական հաշվեհարդար է համարում։

2019 թ. օգոստոսի 24-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու՝ ՀՀ նախագահի 2002 թվականի հուլիսի 22-ի հրամանագիրը ճանաչվեց ուժը կորցրած։