Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խանքենդիում եմ, ծառայում եմ Ադրբեջանին՝ ընդդեմ Նիկոլի․ Նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած արցախցին Ադրբեջանի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ

Խանքենդիում  եմ, ծառայում եմ Ադրբեջանին՝ ընդդեմ Նիկոլի․ Նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած արցախցին  Ադրբեջանի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ
Քաղաքականություն
23:23, 03 октябрь 2023

Սարգիս Գալստյանը, որ Ալիևի վարչակազմի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ, Արցախի Ազգային ժողովի Արդարություն խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի հարազատ հորեղբայրն է և Բակո Սահակյանի հետ ունի քավոր-սանիկական կապեր․ ֆեյսբուքի իր էջում գրել է լրագրող Թաթուլ Հակոբյանը։

«Սարգիս Գալստյանը եղել է Արցախի Կրթության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ավելի վաղ՝ Շուշիի շրջանի վարչակազմում պաշտոնյա:

Ես այս տեղեկատվությունը հիմա տալիս եմ բաց, քանի որ արդեն Ադրբեջանը հաստատեց:

Սարգիս Գալստյանի հետ այսօր կապվել են Երևանից՝ իր բարեկամները, որոնք այստեղ են տեղափոխվել: Նա բառացիորեն ասել է, որ Խանքենդիում է և ծառայում է Ադրբեջանին՝ ընդդեմ Նիկոլի:

Գալստյանը իր ֆեյսբուքյան էջի նախկին գրառումներում Նիկոլին անվանում էֆենդի»:

Մինչ այդ Թաթուլ Հակոբյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանը ԼՂ-ում առաջին հային նշանակել է Ստեփանակերտի պարետ՝ մունիցիպալ իշխանության ժամանակավոր պաշտոնակատար: