«Կալաշնիկովի ծուղրուղուն», հայերի վրդովմունքն ու Ռուսաստանում ՀՀ դեսպանության բողոքի նոտան
Քաղաքականություն
Հուլիսի 20-ին infoteka24.ru կայքը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը բողոքի նոտա է հղել ՌԴ արտաքին գործերի նախարարություն. գրում է fip.am-ը:
«Ըստ Infoteka24-ի հավաստի աղբյուրների՝ Մոսկվայում ՀՀ դեսպանությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ կապված ռուս քաղաքական գործիչների ավելի հաճախակի հակահայկական հայտարարությունների հետ»,- գրել էր կայքը՝ շեշտելով ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ, կոմունիստների խմբակցության պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովի անունը:
«Ժամանակ առ ժամանակ Կալաշնիկովի կողմից հնչեցված հակահայկական հայտարարությունները ոչ միայն վնասում են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին, ազգամիջյան թշնամանք հրահրում, այլև հակասում են Մոսկվայի պաշտոնական քաղաքականությանը՝ կրկնելով թուրք-ադրբեջանական դաշինքի հռետորաբանությունը։ Ցավոք, Կալաշնիկովը Ռուսաստանում իր տեսակի մեջ միակ քաղաքական գործիչը չէ, որի հայտարարությունները հակասում են հայ-ռուսական միության ոգուն»,- գրել էր կայքը՝ եզրափակելով, որ այսքան շատ հակահայ ակտիվիստներ ունենալով՝ Մոսկվան չպետք է զարմանա Հայաստանում արևմտամետ տրամադրությունների աճի վրա։
«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից պարզել, թե արդյո՞ք այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը և իսկապե՞ս ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն այս խնդրով բողոքի նոտա է հղել Ռուսաստանի արտգործնախարարություն։
Կալաշնիկովը նշել էր, որ Ռուսաստանի շահերից չի բխում Հայաստանի պատճառով Թուրքիայի հետ հարաբերությունների վատացումը և դիմելով հայերին, մասնավորապես, ասել էր. «Ես հայերին ասել եմ, որ այդ դո՛ւք չեք մեր դաշնակիցները, մենք ենք ձեր դաշնակիցները: Մենք ձեզ փրկել ենք և՛ թուրքական ոճիրի ժամանակ, փրկում ենք և հիմա: Որտե՞ղ կլինեիք… պետք է ազնիվ լինել: Այդ դուք չեք մեր դաշնակիցները, դուք չեք գնա կռվեք Ղրիմի համար, որը չեք ճանաչել, դուք նույնիսկ Ղարաբաղը չեք ճանաչել»:
Նա հայերին խորհուրդ է տալիս՝ «այնպես որ ծուղրուղու մի կանչեք», և հավելում․ «Կարծում եք, որ մենք այլ բան չունե՞նք անելու, պետք է ամեն ինչ թողնենք ու գանք ձեզ համար կռվե՞նք»։
«Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը դեսպանընկալ պետության արտաքին քաղաքական գերատեսչության ուշադրությունն է հրավիրել ՌԴ Պետդումայի պատգամավորի կողմից վերջին շրջանում արված հայտարարությունների վրա՝ նշելով, որ դրանք համահունչ չեն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ոգուն ու բովանդակությանը»։
Այսպիսով, տեղեկությունը, թե ռուս քաղաքական գործիչների հակահայկական հայտարարությունների հարցով ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի արտգործնախարարություն, ճիշտ է։
«Ըստ Infoteka24-ի հավաստի աղբյուրների՝ Մոսկվայում ՀՀ դեսպանությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ կապված ռուս քաղաքական գործիչների ավելի հաճախակի հակահայկական հայտարարությունների հետ»,- գրել էր կայքը՝ շեշտելով ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ, կոմունիստների խմբակցության պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովի անունը:
«Ժամանակ առ ժամանակ Կալաշնիկովի կողմից հնչեցված հակահայկական հայտարարությունները ոչ միայն վնասում են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին, ազգամիջյան թշնամանք հրահրում, այլև հակասում են Մոսկվայի պաշտոնական քաղաքականությանը՝ կրկնելով թուրք-ադրբեջանական դաշինքի հռետորաբանությունը։ Ցավոք, Կալաշնիկովը Ռուսաստանում իր տեսակի մեջ միակ քաղաքական գործիչը չէ, որի հայտարարությունները հակասում են հայ-ռուսական միության ոգուն»,- գրել էր կայքը՝ եզրափակելով, որ այսքան շատ հակահայ ակտիվիստներ ունենալով՝ Մոսկվան չպետք է զարմանա Հայաստանում արևմտամետ տրամադրությունների աճի վրա։
«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից պարզել, թե արդյո՞ք այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը և իսկապե՞ս ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն այս խնդրով բողոքի նոտա է հղել Ռուսաստանի արտգործնախարարություն։
Ռուս պաշտոնյայի հակահայկական հայտարարությունները
ՌԴ Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովը հաճախ է աչքի ընկնում իր հակահայկական հայտարարություններով, սակայն հատկապես ռուսական «Ազատ մամուլին» նրա վերջին հարցազրույցն էր վրդովմունք առաջացրել Հայաստանում։Կալաշնիկովը նշել էր, որ Ռուսաստանի շահերից չի բխում Հայաստանի պատճառով Թուրքիայի հետ հարաբերությունների վատացումը և դիմելով հայերին, մասնավորապես, ասել էր. «Ես հայերին ասել եմ, որ այդ դո՛ւք չեք մեր դաշնակիցները, մենք ենք ձեր դաշնակիցները: Մենք ձեզ փրկել ենք և՛ թուրքական ոճիրի ժամանակ, փրկում ենք և հիմա: Որտե՞ղ կլինեիք… պետք է ազնիվ լինել: Այդ դուք չեք մեր դաշնակիցները, դուք չեք գնա կռվեք Ղրիմի համար, որը չեք ճանաչել, դուք նույնիսկ Ղարաբաղը չեք ճանաչել»:
Նա հայերին խորհուրդ է տալիս՝ «այնպես որ ծուղրուղու մի կանչեք», և հավելում․ «Կարծում եք, որ մենք այլ բան չունե՞նք անելու, պետք է ամեն ինչ թողնենք ու գանք ձեզ համար կռվե՞նք»։
Արտաքին գործերի նախարարությունը հաստատում է
Ի պատասխան FIP.am-ի գրավոր հարցման, Արտաքին գործերի նախարարությունից հաստատեցին տեղեկությունը՝ մասնավորապես նշելով.«Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը դեսպանընկալ պետության արտաքին քաղաքական գերատեսչության ուշադրությունն է հրավիրել ՌԴ Պետդումայի պատգամավորի կողմից վերջին շրջանում արված հայտարարությունների վրա՝ նշելով, որ դրանք համահունչ չեն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ոգուն ու բովանդակությանը»։
Այսպիսով, տեղեկությունը, թե ռուս քաղաքական գործիչների հակահայկական հայտարարությունների հարցով ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի արտգործնախարարություն, ճիշտ է։