Քաղաքացիակենտրոն
լրատվություն

282 հոգի ծանր վիճակում է, 48 հոգի՝ ծայրահեղ ծանր․ աճի տենդենցը կշարունակվի․ Տեսանյութ

«Վերջին օրերին մեր երկրում կորոնավիրուսի դեպքերի աճի տենդենց նկատվել է, բայց շատ փոքր տեմպերով: Սակայն եթե անցյալ շաբաթ գրանցում էինք մաքսիմում մինչև 200 օրական դեպք, ապա այս շաբաթ մենք արդեն 200-ը հատել ենք. այսօր արդեն 225 դեպք է գրանցվել»,- այսօր՝ հուլիսի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց առողջապահության փոխնախարարի պաշտոնակատար Լենա Նանուշյանը: 

Ներկայացնելով իրենց կանխատեսումները՝ նա նշեց, որ աճի տեմպը պահպանվելու է առաջիկա օրերին:

«Ներկա պահին 3790 հոգի բուժում է ստանում, որից 606-ը՝ հիվանդանոցային բուժում, նրանցից 282 հոգի գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, մահվան դեպքերը երկուսն են»,- բնակչությանը զգոնության կոչ արեց առողջապահության փոխնախարարի պաշտոնակատարը:

Նա ընդգծեց, որ մեր տարածաշրջանում կորոնավիրուսային իրավիճակը լարված է. «Այն երկրներում, որոնցում պատվաստված քաղաքացիների տոկոսը մեծ է, հոսպիտալացումներն ու մահերը գրանցվում են այն մարդկանց մոտ, ովքեր պատվաստված չեն: Քանի որ ՀՀ կառավարությունը անվճար է դարձրել 18 տարեկանից բարձր բոլորի համար պատվաստանյութը, կոչ եմ անում քաղաքացիներին օգտվել այդ հնարավորությունից»: