Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկ Կոնջորյանը ԵԱՀԿ ԽՎ մշտական կոմիտեի նիստում բարձրացրել է հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձի հարցը

Հայկ Կոնջորյանը ԵԱՀԿ ԽՎ մշտական կոմիտեի նիստում բարձրացրել է հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձի հարցը
Քաղաքականություն / Հայաստան / Միջազգային
20:44, 24 февраль 2021
ՀՀ Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի գրասենյակից տեղեկացնում են, որ սույն թվականի փետրվարի 24–ին ՀՀ Աժ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը ԵԱՀԿ ԽՎ մշտական կոմիտեի նիստում բարձրացրեց հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձի հարցը։ Նշվեց, որ Ադրբեջանը պետք է անհապաղ վերադարձնի հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց՝ կատարելով եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները։