Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոորոշակի դադարից հետո Գեղարքունիքի սահմանին կրակոցները վերսկսվել են, սակայն ոչ ինտենսիվ և անկանոն․ ՀՀ ՊՆ

Ոորոշակի դադարից հետո Գեղարքունիքի սահմանին կրակոցները վերսկսվել են, սակայն ոչ ինտենսիվ և անկանոն․ ՀՀ ՊՆ
Քաղաքականություն
19:52, 23 июль 2021
Այսօր ժամը 17-ին Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ինտենսիվ կրակահերթերին հաջորդած որոշակի դադարից հետո այս պահին կրակոցները կրկին վերսկսկվել են, սակայն ոչ ինտենսիվ և անկանոն։

Հայկական կողմից նոր տուժածներ չկան։ Այս մասին տեղեկացանք ՊՆ-ից։

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ դրան նախորդել են կրակահերթեր հենց իրենց՝ ադրբեջանական մարտական հենակետերում, ինչը կարող է պայմանավորված լինել ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած՝ միջանձնային բնույթ կրող միջադեպով։  Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հրազենային թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։