Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ադրբեջանը պարտավորություններ չունի Եվրախորհրդարանի առաջ». Ադրբեջանի Միլլի Մեջլիսի արձագանքը երեկ ընդունված բանաձևին

«Ադրբեջանը պարտավորություններ չունի Եվրախորհրդարանի առաջ». Ադրբեջանի Միլլի Մեջլիսի արձագանքը երեկ ընդունված բանաձևին
Քաղաքականություն
13:41, 06 октябрь 2023
Ադրբեջանի Միլլի Մեջլիսը հայտարարություն է ընդունել՝ ի պատասխան Եվրախորհրդարանի բանաձևի։ Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան Եվրախորհրդարանի բանաձևն անվանել է «զրպարտչական, կանխակալ և ոչ օբյեկտիվ»։ 

Նրա խոսքով՝ Եվրոպայում որոշ ուժեր չեն կարողանում հաշտվել Ադրբեջանի կողմից անցկացվող «հակաահաբեկչական միջոցառումների» հետ, որոնք հանգեցրել են «Ղարաբաղյան հակամարտության վերջնական ավարտին»։

Միլլի Մեջլիսի խոսնակն ընդգծել է, որ եվրապատգամավորները ձևացնում են, թե չեն նկատում Ադրբեջանի կառավարության գործողությունները «Ղարաբաղի հայ բնակչությանը վերաինտեգրելու ուղղությամբ». «Սա Եվրախորհրդարանի երկակի ստանդարտների քաղաքականության ևս մեկ վկայություն է»։

Միլլի Մեջլիսը իր հայտարարությամբ դատապարտել է այն բանաձևը, որը «հեռու է իրականությունից», և նշել, որ «Ադրբեջանը պարտավորություններ չունի Եվրախորհրդարանի առաջ»։