Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանը Հարավային Կովկասում անհապաղ խաղաղություն հաստատելու կոչ է անում

Իրանը Հարավային Կովկասում անհապաղ խաղաղություն հաստատելու կոչ է անում
Քաղաքականություն
12:35, 24 июль 2021
Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը՝ «կապված Հայաստանի ու Ադրբեջանի միջև առանձին սահմանային բախումների հետ»,- տեղեկացնում է IRNA գործակալությունը:

Խաթիբզադեն այս հայտարարությամբ հանդես է եկել այսօր՝ իր հիասթափությունը հայտնելով սահմանին մի քանի մարդու մահվան ու վիրավորման կապակցությամբ և զսպվածության ու սահմանային վեճերը խաղաղ հանգուցալուծման կոչ արել: