Հրապարակվել է 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրակարգը

Քաղաքականություն
Օգոստոսի 2-ին, մեկնարկում է ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանը: ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հրապարակվել է առաջին նիստի օրակարգը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո՝ երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին, որի մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:
Հիշեցնենք՝ առաջին նիստի ընթացքում ԱԺ-ն պետք է ընտրի ղեկավար կազմ, ձեւավորի հանձնաժողովներ:
Օրակարգը՝ այստեղ: