Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրաչյա Հակոբյանը՝ ՔՊ-ի փակ հանդիպման մասին

Հրաչյա Հակոբյանը՝ ՔՊ-ի փակ հանդիպման մասին
Քաղաքականություն
17:09, 26 июль 2021
Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում մեկնարկած կուսակցության նորընտիր պատգամավորների և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպման վերաբերյալ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը նշեց, որ նորընտիր պատգամավորների հետ է կայանալու հանդիպումը և հավելեց, որ օրակարգին ծանոթ չէ, չբացառեց, որ, գուցե, այսօր որոշվեն հանձնաժողովների ղեկավարները, ինչը մինչ օրս դեռ տեղի չի ունեցել․ «Հանձնաժողովների ղեկավարների մասին, արդեն ասել ենք, ,որ կարող են ինքնաառաջադրվել, կամ մարդիկ կարող են իրենց առաջադարել»։ 

Լրագրողների հարցին, թե հնարավո՞ր  է այսօր անդրադառնան սահմանային խնդիրներին, նա նշեց՝ գուցե, դեռևս տեղյակ չէ։ 

Հարցին, թե  ով է նախաձեռնել այսօրվա հանդիպումը, Հակոբյանն ասաց, որ կարծում է՝ խմբակցությունը։