Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որոշվել է, որ քննիչ հանձնաժողով է ստեղծվելու 44-օրյա պատերազմի վերաբերյալ․ Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին. Տեսանյութ

«Նախևառաջ քննարկեցինք գալիք աշխատանքը, ԱԺ-ի և կառավարության հետ համագործակցությունը։ Որոշում է կայացվել, որ  քննիչ հանձնաժողով է ստեղծվելու 44-օրյա պատերազմի վերաբերյալ։ Եվ այդ հարցում, կարծում ենք, նաև արտախորհրդարանական ընդդիմության մասնակցությունը նույնպես պետք է լինի»,- այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նիստ էր անցկացնում, որի ժամանակ հանդիպում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրված պատգամավորների հետ։

Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ նիստում քննարկվել են նաև տարբեր հարցեր, զուտ ԱԺ-ի կազմակերպչական, հանձնաժողովների, կանոնադրության հետ կապված հարցեր։