Ռուսաստանի դեսպանին կանչել են Ճապոնիայի ԱԳՆ․ ՀԺ
Քաղաքականություն
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի Իտուրուպ կատարած այցի հետ կապված Կուրիլյան վիճելի կղզիները դարձյալ ճապոնական կառավարության բուռն քննարկման թեմա են դարձել:
Հուլիսի 26-ին Ռուսաստանի վարչապետ Միշուստինը աշխատանքային ուղևորություն է սկսել Հեռավոր Արևելք և Սիբիր: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Նախարարի այցը կտևի մինչև հինգշաբթի՝ հուլիսի 29-ը, և ընդգրկելու է երեք մարզ: Վարչապետն առաջինն այցելել է Իտուրուպ կղզին, որտեղ ուսումնասիրել է Կուրիլյան կենտրոնական շրջանային հիվանդանոցի նորաբաց կլինիկան և ձկնարդյունաբերական համալիրի արտադրամասը, զրուցել երկու հաստատությունների անձնակազմերի հետ:
Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն հայտարարել է, որ Միխայիլ Միշուստինի ժամանումը վիճելի կղզի հակասում է Ճապոնիայի կայուն դիրքորոշմանը Հարավային Կուրիլների հարցում և «խոր ափսոսանք» հայտնել վարչապետի այցի առիթով: Նա նշել է, որ ճապոնական կողմը տարբեր դիվանագիտական ուղիներով մի քանի անգամ կոչ է արել Մոսկվային հրաժարվել այդ ուղևորությունից: Ճապոնացի պաշտոնյան հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իտուրուպ այցի նախօրեին վարչապետին հանձնարարել է ներկայացնել կղզիներում համատեղ գործունեության վերաբերյալ առաջարկների վերջնական տարբերակը, ինչպես նաև հույս է հայտնել դրանց իրականացման հարցում:
Նախագահ Պուտինը հիշեցրել է, որ Ռուսաստանը երկար ժամանակ ճապոնացի գործընկերների հետ այնտեղ աշխատում է «տնտեսական գործունեության մասնակիցների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ»: Նա հայտարարել է «եզակի և աննախադեպ» առաջարկների մասին, որոնք նախատեսում են Ճապոնիան ներգրավել Կուրիլյան կղզիների տնտեսական գործունեության մեջ: Ճապոնացի քաղաքական գործիչը նշել է, որ կցանկանար զերծ մնալ Մոսկվայի մտադրությունների մասին շահարկումներից և ընդգծել, որ երկու երկրի միջև փոխգործակցության շուրջ բուռն բանակցություններ են ընթանում:
Ավելի վաղ Ռուսաստանի վարչապետ Միշուստինի հարավային Կուրիլյան Իտուրուպ կղզի կատարած այցի հետ կապված Տոկիոյում ՌԴ դեսպան Միխայիլ Գալուզինին կանչել էին Ճապոնիայի արտգործնախարարություն: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ռուսաստանի ներկայացուցչի հետ կհանդիպի Ճապոնիայի փոխարտգործնախարար Տակեո Մորը: Հարավային Կուրիլյան կղզիների՝ Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան կղզիներ և Հաբոմայի կղզիների խմբի չլուծված տարածքային վեճը խոչընդոտում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Մոսկվայի և Տոկիոյի միջև կնքվի խաղաղության պայմանագիր:
Ճապոնիան դրանք անվանում է իր «հյուսիսային տարածքները» և չի ճանաչում դրանց նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը: Մոսկվան էլ իր հերթին չի ճանաչում տարածքային վեճի փաստը:
Սկզբնաղբյուր՝ Հայկական ժամանակ