Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ազգային ժողով անցած բոլոր ուժերը վերցրել են պատգամավորական մանդատները. ԿԸՀ խոսնակ

Ազգային ժողով անցած բոլոր ուժերը վերցրել են պատգամավորական մանդատները. ԿԸՀ խոսնակ
Քաղաքականություն
18:15, 27 июль 2021
Օգոստոսի 2-ին մեկնարկում է ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանը: ԿԸՀ խոսնակ Հերմինե Հարությունյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ երեկ՝ հուլիսի 26-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Հայաստան» դաշինքի լիազոր ներկայացուցիչները, իսկ այսօր՝ «Պատիվ ունեմ»-ի ներկայացուցիչը, վերցրել են Ազգային ժողովի պատգամավորական մանդատները։

Հիշեցնենք, որ առաջին նիստի ընթացքում ԱԺ-ն պետք է ընտրի ղեկավար կազմ, ձևավորի հանձնաժողովներ։ Ըստ օրակարգի՝ նախ կստեղծվի հաշվիչ հանձնախումբ, կընտրվեն Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալներ, կստեղծվեն մշտական հանձնաժողովներ, և կընտրվեն դրանց նախագահներ, կառավարության առաջարկությամբ՝ կքննարկվի Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագիծը, կքննարկվի նաև Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը։